Ամփոփում | Օգոստոս 27, 2021

Posted on Aug 29, 2021

Օգոստոսի 27֊ին տեղի ունեցաւ «Համակարգեր, որ սիրում ենք» համայնքի առաջին հանդիպումը։ Վիրաւորներ չկան։

Ըստ հաւաստի ախպերների աղբիւրների՝ հաւաքուել ենք ժամը 19:00, սակայն սկսել ենք Հայկական աւանդոյթով՝ կէս ժամ ուշացած, ժամը՝ 19:30։ Ունեցել ենք 15 մասնակից։

Անդրանիկ Վարդանեանը խօսել է համայնքի պատմութեան, առաքելութեան եւ ապագայի մասին։

Ապա ներկայացրել է Unix-on-Unix Emulation։

Ապա Նորայր Չիլինգարեանը ներկայացրել է «Դուորա՞կ։ #միշտ», որտեղ պատմել է ստեղնաշարերի անցեալի մասին։

Վերջում ընթրել ենք պիցա եւ քննարկել ենք տարբեր թեմաներ՝ տեխնիկական եւ քաղաքական։

Իհարկէ նաեւ ունեցել ենք «հանդիպում՝ հանդիպումից յետոյ»։ Արշաւել ենք դէպի «Կոմպոտ» եւ անցկացրել ենք կէսգիշերը՝ խաղալով «Ո՞ր երկրի դրոշն է սա», «Ո՞ր երկիրն է սա» եւ «ո՞վ է աւելի արագ կարողանում տպել»։ Իհարկէ, Նորայրը բոլորին յաղթում էր տպելիս, որովհետեւ Դուորակ է օգտագործում։

Շնորհակալութիւն CyHub Armenia֊ին տարածք տրամադրելու համար։

Կը տեսնուենք երկու շաբաթից։ Մինչ։


Ներկայացումները՝ Մեդիա Սպասարկչից.

Նկարները՝ Մեդիա Սպասարկչից.

Տեսանիւթերը՝ Մեդիա Սպասարկչից.

Տեսանիւթերը՝ ԻւԹիւբում.

Բացում

Unix-on-Unix Emulation

Dvorak? Always has been!