Ամփոփում | Փետրուար 18, 2023

Posted on Mar 13, 2023

Փետրուարի 18֊ին տեղի ունեցաւ «Համակարգեր, որ սիրում ենք» համայնքի երկրորդ հանդիպումը։ Վիրաւորներ չկան։

Ըստ հաւաստի ախպերների աղբիւրների՝ հաւաքուել ենք ժամը 18:30, սակայն սկսել ենք Հայկական աւանդոյթով՝ կէս ժամ ուշացած՝ 19:00։ Ունեցել ենք 30֊ից աւել մասնակից։

f-person֊ը ներկայացրել է, թէ ինչ է ուրախութիւնը, եւ ինչպէս են զգացմունքները ազդում ծրագրաւորողների աշխատանքի վրայ and vice versa.

Ապա Նորայր Չիլինգարեանը ներկայացրել է «It’s Pascal… I know this!» վերնագրով ելոյթը՝ պասկալի պատմութեան եւ էւոլիւցիայի մասին։

Մի քանի պիցայից, աղցաններից եւ հաւէս քննարկումներից յետոյ ետ անցանք մեր ելոյթներին։

Անդրանիկ Վարդանեանը ներկայացրեց իր սիրոյ նամակը XML֊ին։

Ըստ աւանդոյթի՝ ունեցանք «հանդիպում՝ հանդիպումից յետոյ»։ Արշաւեցինք դէպի «Լումեն», որտեղ քննարկեցինք տարբեր թեմաներ, including and not limited to քաղաքային ճարտարապետութիւն, ազատ ծրագրային ապահովում, տեխնիկական խնդիրներ արդի աշխարհում, սուրճի որակ, ՏՏ պատմութիւն եւ այլն։

Շնորհակալութիւն CyHub Armenia֊ին տարածք տրամադրելու համար։

Շնորհակալութիւն illuria, Inc.֊ին ուտելիք տրամադրելու համար։

Կը տեսնուենք շուոտվ։


Ներկայացումները՝ Մեդիա Սպասարկչից.


Նկարները՝ Մեդիա Սպասարկչից.


Տեսանիւթերը՝ Մեդիա Սպասարկչից.

Բացում

Developer Happiness

It’s Pascal… I know this!

Love letter to XML


Տեսանիւթերը՝ ԻւԹիւբում.

Բացում

Developer Happiness

It’s Pascal… I know this!

Love letter to XML